ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ նշելով, որ սահմանափակվել է նաև նրա տեսակցությունների իրավունքը` բացառությամբ կնոջ ու երեխաների։ «Այստեղ մենք գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ, քաղաքական կոնտեքստ ունեցող հետապնդման հետ», – ասել է պաշտպանը։ Սեդրակ…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–12:00 Աբովյան փողոց 29, 31, 33, 35 շենքեր, Իսահակյան փողոց 22, 24 շենքեր, Կորյունի փողոց 9, 11 շենքեր, 11:00–14:00 Կողբացի փողոց 42 շենք, Տերյան…
ՀՖՖ մրցավար Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի F խմբի նախնական փուլի հանդիպումները։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Խմբում ընդգրկված են իռլանդական «Բլու Մեջիք Դուբլինը», անգլիկական «Լոնդոն Ջենեսիսը», հյուսիսիռլանդական «Սպարտա Բելֆաստը» և հունական «Դուկաս» թիմերը։ Խաղերը կկայանան օգոստոսի 25-29-ը, Հունաստանում։
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ Մերգելյանի այգում մեկնարկեց «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշարը։ «Առաջին երեկոն դասական երաժշտության հնչյուններով էր, իսկ ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս 5 համերգ՝ 2 դասական և 3 ջազային։ Արդեն վաղը՝ օգոստոսի 26-ին, Վահագն Դավթյանի անվան այգում տեղի կունենա ջազային համերգ՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ։ Դասական…
Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է կառույցի լուծարման և սիրիական բանակին ինտեգրվելու մասին։ Այդ մասին հաղորդել է SANA գործակալությունը։ «Մենք Սիրիայի պատմության մեջ բացում ենք խաղաղության, կայունության և վերականգնման էջը և լիակատար պատասխանատվությամբ հայտարարում, որ ՍԴՈւ-ն որպես ինքնուրույն ռազմական ուժ դադարեցնում է իր գոյությունը»,- Դամասկոսում…
Հայաստանը առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը: Կառավարության հնգամյա ծրագիրը ներկայցնելիս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այս ճանապարհն անցնելու համար Հայաստանը պետք է իրականացնի մի շարք պայմաններ ու բարեփոխումներ, իսկ քաղաքական հարթությունում՝ անխուսափելի է նաև ԵԱՏՄ գործընկերների և Ռուսաստանի արձագանքը։ Առաջիկա ամիսներին, սակայն, պարզ կդառնա՝ ի՞նչ…
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան։ Այս մասին «Дождь»-ին հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Լրագրող Եկատերինա Կոտրիկաձեի հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսաստանցիներին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ մեկնելուց,…
Ամերիկացի քանթրի երգչուհի Դոլլի Փարթոնը մահացել է 81-րդ տարում։ Այդ մասին տեսաուղերձում հայտնել է նրա եղբորորդին՝ Բրայան Սիվերը, որը հրապարակվել է երգչուհու Instagram-ի էջում։ Մահվան պատճառը չի հաղորդվում։ Դոլլի Փարթոնը թողարկել է Here You Come Again, Trio, Blue Smoke ալբոմները, ինչպես նաև Jolene և I Will Always Love You հիթային սինգլները։ Նա նկարահանվել է «Առավոտից […]
Օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է 57-ամյա Արտավազդ Ի․-ի կողմից կայանված «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենային։…
Մեծ Տոկիոյի շրջանում 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է գրեթե 40 մարդ։ Հրդեհային ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 23-ի գիշերը, և մարդկանց մեծ մասը կապտուկներ ու տարբեր վնասվածքներ է ստացել տներում։ Երկու մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Տոկիոյի շրջաններից մեկում ջրատար խողովակները պայթել են, ինչի հետևանքով ջուրը լցվել է երթևեկելի հատված։ Տոկիոյի կենտրոնում…
Բրատիսլավայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում օգոստոսի 22-ին պայքարի մեջ էին մտել Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ Դավիթ Դավթյանը (70 կգ), Վլադիմիր Ազարյանը (74 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ): Հայկյանը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է իրանցի Մոհամադ Նեժադին։ Այսօր երեկոյան հայ ըմբիշը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ։ Դավիթ Դավթյանը…
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 23-ին՝ ժամը 09:45-21:00-ն, կդադարեցվի ք. Կապան Գործարանային, Սյունիք Գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օրենբուրգի մարզում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը վնասվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու հետևանքով։ Տարհանվել է ավելի քան 300 աշխատակից։ Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ «Այսօր անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու հետևանքով վնասվել է Օրենբուրգի մարզում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնը։ Բոլոր համակարգերն աշխատել են բնականոն ռեժիմով, և մենք մի քանի րոպեի…
Օգոստոսի 22-ին՝ ժամը 22։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցում գտնվող վագոն-տնակում․ ներսում քաղաքացի կա։ Փրկարարները վագոն-տնակից դուրս են բերել…
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մասնավոր ներդրողների հետ քննարկել է մինչև 15 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու գաղափարը, որին նախատեսվում էր ներգրավել կազմակերպության անդամ բոլոր 211 ֆեդերացիաների հավաքականներին։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Ինֆանտինոյի ծրագրով՝ մրցաշարի բացման հանդիպումը պետք է անցկացնեին Իսրայելի և Պաղեստինի պատանեկան հավաքականները։ Նախագծի…
ԱՄՆ-ը, սկսելով հակամարտությունը Մերձավոր Արևելքում, հաշվարկել էր, որ Իրանը, ինչպես Վենեսուելան, արագ կընկնի, սակայն դա տեղի չի ունեցել Իսլամական Հանրապետության տոկունության շնորհիվ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Հակառակորդը ենթադրում էր, որ Իրանը կընկնի, ինչպես Վենեսուելան։ Դա տեղի չունեցավ, ավելին՝ Իրանը դարձավ ուժ, որի տոկունությունը, ամրությունն ու միասնությունը…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՆԳՆ փրկարար ծառայության կողմից տարբեր հարթակներում մշտապես իրականացվում են իրազեկման աշխատանքներ: Այսօր ևս իրականացվել է հերթական իրազեկումը՝ հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, որը նաև ուղարկվել է քաղաքացիներին՝ կարճ հաղորդագրությունների տեսքով։ Բջջային բոլոր օպերատորներին տրամադրվել է իրազեկման հայատառ տեքստ, սակայն օպերատորներից մեկի տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝…
Գերմանիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել, տուժել է 35 ոստիկան։ Դեպքը գրանցվել է Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակում Մանհայմի «Վալդհոֆի» և Կայզերսլաուտերնի «Կայզերսլաուտերն» ակումբների միջև հանդիպման ժամանակ։ Մանհայմի ոստիկանության տվյալներով՝ բժշկական օգնության կարիք է ունեցել ընդհանուր առմամբ 85 մարդ, նրանցից 8-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածներից 33-ը…
Մարոկկոյի իշխանությունները չեն կարող արմատապես ազդել Աֆրիկայի միջերկրածովյան ափին գտնվող իսպանական Սեուտա և Մելիլյա ինքնավար քաղաքներ ապօրինի միգրանտների հոսքի վրա, քանի դեռ Իսպանիան ընդունում է նրանց։ Այս մասին հայտարարել է Մարոկկոյի արդարադատության նախարար Աբդելլատիֆ Վահբին։ «Մենք չենք կարող կանխել ապօրինի միգրացիան, քանի դեռ Իսպանիան այն ընդունում է»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ խնդրի…
Այս շաբաթ Հայաստանի քաղաքական օրակարգի կենտրոնում միանգամից մի քանի կարևոր թեմաներ էին։ Իր աշխատանքն է շարունակում նորընտիր Ազգային ժողովը, որտեղ քննարկումները դեռ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության շուրջ են։ Միաժամանակ կառավարությունը հրապարակեց առաջիկա հինգ տարիների իր ծրագիրը, որտեղ ներկայացված են երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Փաստաթղթում տեղ գտած…
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱՀԱԼ-ը, Գազայի հատվածի կենտրոնական հատվածում՝ Դեյր էլ-Բալահում, իրականացրած հարվածի հետևանքով սպանել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի՝ «Դեյր էլ-Բալահ» գումարտակի վաշտի հրամանատար Շարիֆ ալ-Հասանաթին։ Այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ Իսրայելական կողմի տվյալներով՝ ալ-Հասանաթը ղեկավարել է «ՀԱՄԱՍ»-ի ստորգետնյա ենթակառուցվածքների վերականգնման…
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում զգալի լարվածություն նկատվեց: Տարբեր մակարդակներում կողմերն իրար մեղադրեցին, հակադարձ քայլեր ձեռնարկեցին: Լարվածության հիմքերը նոր չեն: Նախ այն առավել ակնհայտ արտահայտվեց, երբ 2024-ին խոցվեց Գռոզնի թռչող ադրբեջանական օդանավը: Բայց դրան հետևեցին նաև այլ փոխադարձ գործողություններ, իսկ վերջին շրջանում դրանք նոր երանգ ստացան: Ինչ է թաքնված այս…
McLaren-ի բրիտանացի մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է 2026 թվականի «Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնության 12-րդ փուլի՝ Նիդեռլանդների Գրան պրիի որակավորման փուլում։ Մրցումները անցկացվում են Զանդվորտի ավտոդրոմում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Mercedes»-i բրիտանացի ավտոարշավորդ Ջորջ Ռասելը, իսկ երրորդը՝ նրա թիմակից, իտալացի Կիմի Անտոնելին։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Ռասելը հաղթել էր սպրինտ մրցավազքում։…
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները նոր խթան են հաղորդել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին։ Այս ֆոնին Washington Times-ը գրում է՝ տարածաշրջանային նոր ճանապարհային նախագիծը կարող է տնտեսական հնարավորություններ ստեղծել, սակայն խաղաղության համաձայնագիրը լիարժեք չի լինի, քանի դեռ Ադրբեջանում պահվող հայ գերիները չեն վերադարձվել։ Մանրամասները՝ տեսանյութում:
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Կանադան և ԱՄՆ-ը գտնվում են «առևտրային պատերազմի» մեջ։ «Պատերազմի մեջ ես մտնում, երբ քեզ վրա հարձակվում են։ Իսկ մեզ վրա հարձակվել են»,- ասել է Քարնին՝ խոսելով երկու երկրների միջև առևտրային բանակցությունների ձախողման և Կանադայի դեմ ԱՄՆ-ի մաքսատուրքերի սահմանման մասին։ Նրա խոսքով՝ Կանադան այժմ ավելի ուժեղ և համախմբված է, […]
ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու ծրագրերը չեն նշանակում հրաժարվել ռազմական գործողությունների վերսկսումից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Բացարձակապես ոչ», – Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաօդային բազայում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա բացառում է այն սցենարը, որի դեպքում ռազմական գործողությունները կշարունակվեն։ Խոսելով…
Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբան հեռացել է «Մոնակոյից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը խզել է 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Նոյեմբերին ֆրանսիացին 811 օրվա ընդմիջումից հետո վերադարձել էր խաղադաշտ: 2023 թ․ սեպտեմբերին Պոգբան Թուրինի «Յուվենտուսում» խաղալու ընթացքում 4 տարով որակազրկվել էր…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ կլինի երրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում՝ ափսոսանք հայտնելով գործող սահմանափակումների համար։ «Ցավոք, մենք ունենք մի քանի կանոններ և կարգավորումներ, որոնք թույլ չեն տալիս ձեզ առաջադրվել (նախագահի պաշտոնում երրորդ անգամ – խմբ.): Եթե նրանք ցանկանան փոխել դա, ես շատ ուրախ կլինեմ», – ասել է Թրամփը՝ դիմելով Հարավային Կարոլինայում […]
2026 թվականի սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով՝ օգոստոսի 22-ին և 23-ին, ժամը 09։00-ից մինչև 17։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ…
Ինդոնեզիայի Ճավա կղզում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռանգկասբիտունգ քաղաքից 232 կմ հյուսիս-արևելք, որտեղ ավելի քան 100 հազար մարդ է բնակվում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։…
Ամերիկյան Forbes ամսագիրը նոր մրցաշրջանում աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշն է կազմել։ Լավագույն եռյակում են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Լիվերպուլը»։ Թոփ-10-ը եզրափակել է Լոնդոնի «Տոտենհեմը»։ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի 1.«Ռեալ Մադրիդ» – 9,5 մլրդ դոլար (+41% տարվա ընթացքում) 2.«Բարսելոնա» – 7,5 մլրդ դոլար (+33%) 3.«Լիվերպուլ» –…
ՆԳՆ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարտիրոս գյուղի 63-ամյա բնակիչն իր առանձնատանը թմրամիջոց է պահում։ Նշված հասցե մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 63-ամյա տղամարդը հայտնել է, որ առանձնատանը պահում է իր աճեցրած կանեփ տեսակի բույսից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված…
Այսօր մեկնարկել է FPV դրոնների արագընթաց մրցաշարը։ Ավելի քան 40 մասնակից երեք օր շարունակ պայքարելու է լավագույն արդյունքի համար, իսկ ամենաուժեղները կշարունակեն ճանապարհը դեպի Եվրոպայի առաջնություն։ Մանրամասները՝ տեսանյութում:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը։ Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը 14,400 միավորով դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,000 միավոր և գրավել…
Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում իրականացված վերահսկողության արդյունքում պարզել է, որ 18 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսը ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4 500 ուսանողների վճարումների և տրամադրված փոխհատուցումների արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի…
2025 թվականի հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկեց PBA.am-ը՝ Հայաստանի առաջին պրոֆեսիոնալ E-Learning հարթակը, որի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է թվային մարքեթինգի մասնագետ և Persona Marketing Agency-ի հիմնադիր Տիգրան Հարությունյանը։ PBA.am-ի պաշտոնական բացումից անմիջապես հետո հարթակի ղեկավար թիմը հրավիրվել էր Shant TV-ի «Առավոտը Շանթում» ուղիղ եթեր՝ ներկայացնելու նոր կրթական հարթակը, դրա ստեղծման…
Օգոստոսի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեց երկու երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացմանն ու համատեղ նախագծերի իրականացմանն առնչվող հնարավորությունների լայն շրջանակ։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային օրակարգը և Հորմուզի նեղուցում նավագնացության իրավիճակը։ Այս մասին հայտնել է սուլթանության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերն ընդգծել են խորհրդակցությունների շարունակման կարևորությունը՝ գործնական պայմանավորվածությունների հասնելու համար, որոնք կնպաստեն…
Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1971-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 1234-Ն որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը 2026 թվականի համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ հատկացված 5000 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման ապահովումը։…
Կանգառ մեկ այլ բանակային դիրքում. զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և հրապարակել տեսանյութ:
39-ամյա Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ նույնիսկ կարիերայի ամենամեծ նվաճումներից հետո իրեն լիարժեք բավարարված չի զգում։ Amazon-ի նոր վավերագրական ֆիլմում թենիսիստը նշել է, որ մշտապես ձգտում է ավելի լավ, արագ և ուժեղ դառնալ։ Ջոկովիչը, ով ունի ռեկորդային թվով «Մեծ սաղավարտի» տիտղոսներ, իրեն անվանել է «ամենամեծ կասկածողը»՝ նշելով, որ անընդհատ փորձում է ինքն իրեն հակառակն ապացուցել։ […]
2026 թ․ երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 834 մլրդ 894.2 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 537 մլրդ 409.2 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6․7%-ով։ 2026 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ […]
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32…+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և…
Գերմանիայի ազգային հավաքականի և «Շտուտգարտի» հարձակվող Դենիզ Ունդավը պատմել է, որ սննդային ծանր ալերգիայի պատճառով երկու անգամ հայտնվել է մահվան եզրին։ Անդրադառնալով իր սննդային նախասիրություններին՝ ֆուտբոլիստը նշել է, որ սիրում է սուշի, բայց ուտում է բացառապես բուսական կամ սաղմոնով տարբերակները։ «Պատճառն այն է, որ ես չեմ կարող ծովախեցգետին ուտել։ Արդեն երկու անգամ ալերգիկ ռեակցիա եմ […]
Օգոստոսի 20-ին՝ ժամը 18։36-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի անտառում ոտքը վնասած քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները, օպերատիվ արձագանքելով իրավիճակին, դժվարամատչելի…
ԱՄՆ Ալյասկա նահանգի արևմուտքում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի Ալյասկայի հրամանատարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ալյասկա նահանգի արևմուտքում ութ մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել: Այն թռիչք էր կատարել Անքորիջից և կործանվել Նյունեմ հրվանդանի շրջանում։